Մեր մասին

Արմենիա հիւրանոց

Մեր պատմութիւնը սկսում է 130-ամեայ վաղեմութիւն ունեցող մի տան վերակառումից, որը գտնւում է Իրանի հայաբնակ եւ կեանքով լեցուն, պատմական Սպահանի նոր Ջուղա թաղամասում: Արմենիա հիւրանոցը համատեղել է Իրանական ճարտարապետութեան էութիւնը ժամանակակից հիւրընկալութեամբ, որը ներկայացնում է ժամանակակից սպասարկման եւ ինքնատիպութեան մշակոյթը։ Արմենիա հիւրանոցը արտացոլանքն է հիւրընկալութեան բուն մշակոյթի եւ ճարտարապետութեան. ժամանակակից սպասարկման, որը միախառնւել է պատշգամբների հնագոյն սիւնների եւ փայտեայ հնաւոճ առաստաղի հետ: Անկասկած Արմենիա հիւրանոցում դուք վայելելու էք Սպահան քաղաքից զանազան եւ գեղեցիկ տեսադաշտեր: Սպահանի պէս պատմական քաղաքի կենտրոնում գտնւելով, եզակի տպաւորութիւններ եւ անսահման հաճոյք էք ստանալու Ջուղա թաղամասի եռուզեռից եւ հիւրանոցի շլացուցիչ ձեւաւորումից:

Արմենիա հիւրանոց

Ինչո՞ւ Արմէնիա հիւրանոց

1268 թւականին կառուցւած եւ երեքամեայ ժանակահատւածում վերանորոգւած շէնքը իր գործունէութիւնը, որպէս «Արմենիա» հիւրանոց սկսել է 1398 թւականի ձմռանը: Հիւրանոցի իւրայատուկ եւ առանձնակի առաւելութիւններից է համարւում, 400-ամեայ «Ս. Ամենափրկիչ» վանքի հարեւանութեամբ եւ այլ կարեւոր տուրիստական վայրերի, ինչպէս օրինակ` «Ս. Բեթղեհէմ» եկեղեցու, «Ջուղա» հրապարակի, Սպահանի երաժշտութեան թանգարանի, «Սիօսէփօլ» կամուրջի, «Խաջու» կամուրջի եւ «Նաղշէ-ջահան» հրապարակի մօտ գտնւելը։ Սպահանի մէտրոյի կայարաններից մէկը նոյնպէս գտնւում է 1.8 կմ. հեռաւորութեան վրայ։ Արմենիա հիւրանոցում մնալով կարելի է զգալ Ջուղայի ժամանակակից կեանքի եւ նրա պատմական վայրերի տարրերը։

190

Հիւրանոցի վաղեմութիւնը

2000

Հիւրերի ամսական ընդունելութիւնը

25

համարների քանակը

4

Իւրայատուկ համարներ

Նոր Ջուղա թաղամաս

Սպահանի Ջուղա թաղամասը, Սպահան քաղաքի գօտիներից մէկն է, որը կառուցւել է Շահ Աբբաս թագաւորի օրօք եւ քաղաքի Հարաւային մասում է գտնւում։ Զայանդէռուդ գետի եզերքից դէպի հարաւի կողմը բաժանեցին 10 ուղիղ եւ լայն փողոցների, որոնք անցնում էին Նազար պողոտայով։ Այդպիսի վայելուչ դրութեամբ կառուցւեց եւ անւանւեց գիւղաքաղաք Նոր Ջուղան, որտեղ բնակութիւն հաստատեցին Հայաստանից գաղթած Ջուղայեցիները։ Այս նոր գիւղաքաղաքի տարածութիւնը, լայնքով հաւասար է գետի եզերքից մինչեւ Չարսու թաղի, իսկ երկայնքով`Նազար պողոտայի հաւասար է։ Քոչար, Դաւրէժ կամ Մահլաթ, Երեւան եւ Գասկ թաղերն այս գիւղաքաղաքի մաս չէին կազմում, որովհետեւ հայերը Սպահանի քաղաքամիջից դուրս գալուց յետոյ կառուցեցին այդ թաղերը եւ այնուհետեւ այդ մասը կոչւեց նոր Ջուղա, իսկ այս սկզբնական մասը կոչւեց Հին Ջուղա։ Կառուցւած այս Նոր Ջուղան, որ յետոյ հին կոչւեց, ինչպէս երեւում է, սկզբից թաղերի բաժանում չի ունեցել, այլ իւրաքանչիւր փողոց կոչւել է «Տասնեակ» եւ ամէն տասնեակ ընդունել է իր նշանակաւոր բնակիչներից մէկի անունը։ Տասնեակների անունները, սրանք են.– Դիլաքեանց, Մեծ Խոջեց, Փիրմսենց, Գիլանենց, Բաղրամենց, Աւագեանց, Միրմանեանց, Զէքեանց, Իսրայէլեանց, Փանոսեանց, Թօփչեանց, Ջախաթունեանց, Ղօչղարեանց, Թաղվալեանց, Աղիջանեանց, Տէր Անանեանց, Մուշեղեանց, Ղարադանեանց, Աւագ Էդանեանց եւ Դաւթեանց։ Ջուղայեցիների Սպահան քաղաք ժամանելն եղել է 1605 թւին, իսկ Ջուղայի հիմնարկութիւնը 1606 թւին։ Պարսկական աղբիւրներում նշւել է Ջօլֆա անունը, որը Ջուլահ անւան փոփոխւած տարբերակն է եւ հայերէնում կոչւել է Ջուղա։

Սպահան

Սոյն քաղաքը Սպահան նահանգի կենտրոնն է։ Սպահանը Իրանում երրորդ ամենամեծ եւ նաեւ Թեհրան եւ Մաշհադ քաղաքներից յետոյ երրորդ բազմաբնակիչ քաղաքն է համարւում։ Քաղաքը 1050 թւականից մինչեւ 1722 թւականը, յատկապէս 16-րդ դարում Սեֆեւեան թագաւորութեան ժամանակ, դարձաւ Իրանի մայրաքաղաքը եւ բարգաւաճւեց։ Շատ պատմական կառոյցներ գոյութիւն ունեն քաղաքում, որ նրանցից որոշները որպէս պատմական ժառանգութիւն գրանցւել են Իւնեսկօ-ում։ Այս քաղաքը ճանաչւած է իր Իսլամական գեղեցիկ ճարտարապետութեամբ, առաստաղւած կամուրջների, մզկիթների եւ իր եզակի մինարէների համար։ Այս բոլորը հանգեցրել է այն բանին, որ ժողովրդական մշակոյթում Սպահան քաղաքը կոչւի Աշխարհի կէսը։ Սպահանը լի է գեղարւեստական եւ պատմական կոթողներով, որոնցից առաւել ակնառուներն են «Նաղշէ-Ջահան» հրապարակը, «Շահ» մզկիթը, «Սիօսէփօլ» կամուրջը, «Խաջու» կամուրջը, «Աթիղ» մզկիթը, «Ալիղափու» պալատը, «Հաշթ բեհեշտ» պալատը, «Շէյխ Լօթֆօլլահ» մզկիթը, «Քաբութարխանէ» (աղաւնուտուն) աշտարակը եւ «Չարբաղ Աբբասի» անցուղին։ Մշակութային ժառանգութեան բարձրաստիճան պատասխանատուները համոզւած են, որ այս նահանգում գոյութիւն ունեն 22 հազար պատմամշակութային կոթողներ, որոնցից 1765-ը գրանցւել են նահանգային ցանկում։

Ամրագրելու պայմանները Արմենիա հիւրանոցում

Բարի գալուստ Ձեզ յարգելի հիւրեր, որ ընտրել էք Արմենիա հիւրանոցը՝ ձեր հանգիստը անցկացնելու նպատակով։ Հպարտ ենք տեղեկացնելու, որ այս համակարգի միջոցով առցանց ամրագրումը ուղղակիօրէն հասանելի է օգտագործողների համար: Լիայոյս ենք, որ լաւագոյն կերպով իրականացնելու ենք Ձեր բոլոր պահանջարկները եւ արժանանալու ենք Ձեր գնահատանքին:

Կարդալ աւելին

Հիւրերը ի՞նչ են ասում մեր մասին